«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին դժգոհ է թիմի նորեկ Յերի Մինայից: «Express»-ը գրում է, որ արգենտինացուն դուր չի գալիս 23-ամյա խաղացողի մարզավիճակը: Մինան դեռևս մեկ խաղ է անցկացրել կատալոնացիների կազմում: Լեոն ցանկանում է, որ կոլումբիացին վարձավճարով տեղափոխվի «Ժիրոնա», որտեղ անհրաժեշտ խաղաժամանակ կունենա ու խաղային փորձ ձեռք կբերի: Հիեշնենք, որ Մինան այս ձմռանն է տեղափոխվել «Բարսելոնա» բրազիլական «Պալմեյրասից»:

Comments

comments