Ռուս վարպետ Վերա Շիմունիան տարիներ շարունակ զբաղվում է ասեղնագործությամբ՝ ստեղծելով արվեստի գործեր, որոնք ապշեցնում են իրենց գեղեցկությամբ ու մանրակրկիտությամբ: Աղջիկն իր տաղանդի, համբերատարության ու երևակայության շնորհիվ դարձել է համացանցի աստղ. նա արդեն ավելի քան 19 հազար հետևորդ ունի Instagram-ում:
Հատկանշական է, որ տարբեր գույների և հաստության թելերի միջոցով Վերային հաջողվում է գործվածքի վրա պատկերել ամենազանազան բնապատկերներ՝ ծաղկող դաշտավայրեր, կանաչ անտառներ, լեռնաշղթաներ, աստղապատ երկինք և այլն:

Ստորև ներկայացնում ենք Վերայի աշխատանքների հավաքածուն, որը տեղ է գտել Bored Panda կայքում:

Comments

comments