Հանրապետության տարածքում մարտի 4-ին հանրապետության առանձին շրջաններում, մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 4-6-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 4-5-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 4-ի ցերեկը սպասվում է թույլ անձրև: Մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 4-6-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ:

Comments

comments