«Կառավարության փոփոխությանն ընդառաջ, պաշտոնների նոր հավակնորդներ են ի հայտ գալիս: Նրանցից ոմանք անգամ իրենք են լուրեր տարածում, թե նշանակվելու են այս կամ այն պաշտոնում:Նրանց թվին է պատկանում նաև Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը, որը Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից է: Նա իր մտերիմներին ասել է, թե առողջապահության նախարարի պաշտոնում քննարկում են նաև իր թեկնածությունը, և անգամ կարծիք է հայտնել, որ եթե ժամանակին իր մտերիմ Արմեն Մուրադյանին վստահել են այդ պաշտոնը, ինչո՞ւ չեն կարող այս փուլում էլ իրեն վստահել: Չնայած, ասում են, որ վարչապետի պաշտոնին հավակնող Սերժ Սարգսյանը որոշել է մինչև տարեվերջ որևէ փոփոխության չգնալ կառավարության կազմում, եթե փոփոխություններ արվեն, ապա կփոխվեն միայն երկրորդ էշելոնի պաշտոնյաները՝ փոխնախարարներ, վարչության պետեր»,-գրում է ,,Հրապարակը,,:

Comments

comments