«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մարտի 4-ից սկսած անցկացնում է հավաքներ և երթեր՝ համահայկական ընդվզման գործընթացը սկսելու համար: Առաջին հավաք-երթը տեղի ունեցավ  Գյումրիում, այնուհետև կուսակցության անդամները կլինեն Վանաձորում, որտեղ կիրականացնեն ընդվզման ակցիաներ։ «Մարտ, ապրիլ ամիսներին անցկացնելու ենք ընդվզման ակցիաներ, որպեսզի բոլորը ձեռք-ձեռքի բռնած դուրս գան փողոցներ բոլոր քաղաքաներում, հրապարկներում եւ փողոցներում, որպեսզի առանց հնարավոր ցնցումների հաղթահարենք այս ճգնաժամը, տապալենք Հայաստանում գործող ապօրինի իշխանությունը եւ հիմնադրենք ժողովրդավա Հայաստանի հանրապետություն»,- Գյումրիում անցկացված ակցիայի ժամանակ ասել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Գյումրին «ողնաշարի կոտրվածքից»` երկրաշարժից, հետո չի հաղթահարել դժվարությունները և շարունակում է համարվել աղետի գոտի, բայց պետք է պայքարել եւ ազատագրել հայրենիքը: Ակցիայի մասնակիցները պաստառներով եւ «Միացում», «Ընդվզում» կոչերով շրջել են Գյումրիի փողոցներով:

 

Comments

comments