10-11 տարեկան երեխաներին դպրոցներում սովորեցնելու են, թե ինչ է պահպանակը
Փաշինյանական իշխանությունը հենց առաջին օրվանից փորձել է իր պատկերացումների շրջանակում փոփոխել կրթական համակարգը և հայաստանցի երեխաներին դաստիարակել սեփական պատկերացումների շրջանակում։
Փաշինյանական կրթական «բարեփոխումների» տարբեր դրվագների մասին եղել են քննարկումներ և դրա մասին հանրությունը քաջատեղյակ է։ Այսօր սակայն հատկապես ուշադրության է արժանի դպրոցներում նոր ներդված «Առողջ ապրելակերպ» առարկան։
Օրերս «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դպրոցահասակ երեխաներից մեկի մայրը տեղեկացրել էր, որ 5-րդ դասարանում այս առարկան երեխաներին սովորեցնում է, թե ի՞նչ է պահպանակը, ինչպե՞ս պետք է օգտագործել, ի՞նչ է անցանկալի հղիություն։
Այս թեմաները ոչ մի կապ չունեն առողջ ապրելակերպի հետ։ 10-11 տարեկան երեխաները չեն կարող ադեկվատ ընկալել պահպանակի օգտագործման կամ անցանկալի հիղության թեման։ Ակնհայտ է, որ այս առարկայի նպատակը երեխաների դաստիարակությունը չէ, սա առարկա է, որը մանկահասակ երեխաների հետաքրքրության դաշտ է բերում թեմաներ, որը նրանց պետք է հետաքրքրի 16-18 տարեկանում։ Նպատակը ակնհայտորեն սերունդերին խեղելն է, որը համապատասխանում է այս իշխանության պատկերացումներին։
Հ․Գ․ Հետաքրքիր է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և իր ամուսին՝ ՔՊ քարոզիչ Պետրոս Ղազարյանն իրենց ընտանիքում մանկահասակ երեխաների հետ խոսում են պահպանակների մասին։
Comments