6,9 մլն դրամ՝ Պարեկային ծառայության մեքենաների արտաքին դիզայնը փոխելու համար
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Ոստիկանությունն «Աննա Սահակյան» Ա/Ձ-ի հետ մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել։ Ըստ պայմանագրի՝ նշված ընկերությունը մատուցելու է ավտոմոբիլների գունագրաֆիկ ձևավորման ծառայություն։ Մասնավորապես, տրամադրվելու է ոստիկանության սեդան թափքով 100 մեքենայի ամբողջական մաքրման, գունագծապատկերման և տառաթվային նշագրման ծառայություն։
MediaHub.am-ը տեղեկացավ, որ այս ծառայության մատուցման համար ոստիկանությունը վճարելու է 6,9 մլն դրամ։ Ընդ որում, պայմանագրի կատարման վերջնաժամկետը դեկտեմբերի 25-ն է։

Նշենք, որ խոսքը ոստիկանության պարեկային ծաառայության «Շկոդա» մակնիշի մեքենաների մասին է։ Նրանց դիզայնի խախտման մասին աղմուկ բարձրացավ դեռևս օգոստոսի կեսին։ Այդ մեքենաների վրա կողային դռների գրառումները կատարվել են «Լեզվի մասին» օրենքի խախտմամբ (անգլերենը գերակա է հայերեն տառաչափին): Բարձրացրած աղմուկից հետո ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ մեքենաների դիզայնը փոխվելու է։

«Աննա Սահակյան» Ա/Ձ-ն պաշտոնական գրանցում է ստացել 2018թ-ի նոյեմբերին։ 2020թ-ին հարկային պարտավորությունները չկատարելու համար ընկերության դեմ ՊԵԿ-ում վարչական վարույթ է հարուցվել։
Արմինե Նավոյան
Kommentare