top of page

6 տարվա դադարից հետո Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց Հայաստանի չեմպիոնությունը



Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր՝ փետրվարի 1-ին, մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:


Մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոններին որոշել են կանայք:


6 տարվա դադարից հետո մեծ սպորտ է վերադարձել Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ու 87 կգ քաշային կարգում նվաճել Հայաստանի չեմպիոնությունը:


Խուրշուդյանը երկամարտի 216 կգ արդյունքով (99+117) նվաճել է Հայաստանի առաջնության ոսկե մեդալները։

Comentários


1/482

LATEST NEWS​​

bottom of page