top of page

Լիահույս եմ՝ հայրս շուտով կվերադառնա. Վագիֆ Խաչատրյանի դուստր

Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված արցախցի Վագիֆ Խաչատրյանի հետ ընտանիքը կապ է հաստատել դեկտեմբեր ամսին: Խաչատրյանի դուստրը՝ Վերան, NEWS.am-ին պատմեց, որ հեռախոսով են հոր հետ զրուցել, ասել է, որ լավ է, դեղերն ընդունում է:

Վերան հույս է հայտնում, որ եթե արդարադատություն գոյություն ունի, իր հայրն ազատ կարձակվի:«Իսկ Ադրբեջանի դեպքում չգիտեմ, չեմ կարող ասել, թե ինչպես կլինի: Բայց այն, որ լիահույս եմ՝ հայրս շուտով կվերադառնա, դա հաստատ»,-ասում է նա:

Վերան նշեց, որ իրենք որեւէ կապ չունեն հոր՝ ադրբեջանցի փաստաբանի հետ, միայն լրատվականներից են տեղեկանում դատական գործընթացի մասին:

Հիշեցնենք, որ ադրբեջանական վերաքննիչ դատարանում շարունակվում է առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ ֆարսը։

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից նշանակված Խաչատրյանի փաստաբանը «դատարանին խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին»։

Հաջորդ «դատավարությունը» նշանակված է հունվարի 15-ին։Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առեւանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել, եւ որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։ Ձերբակալված արցախցուն Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։ Խաչատրյանը հերքում է Բաքվի առաջադրած մեղադրանքները։



Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page