Search
Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել, երբ Ադրբեջանն անվերապահ ճանաչի ՀՀ տարածքային աբողջականությունը. Սարգիս Խանդանյան
- SMM Hub
- Jan 10, 2024
- 1 min read

Հայաստանի համար անընդունելի է միջանցքային տրամաբանությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին՝ նա ասաց, թե շատ կարևոր է, որ Ադրբեջանը ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը։
«Երբ այն սկզբունքները, որոնք արտահայտվում են խաղաղության պայմանագրի մեր տարբերակում, Ադրբեջանի կողմից ընդունելի լինեն, այդ ժամանակ խաղաղության պայմանագիրը հնարավոր կլինի ստորագրել, այդ սկզբունքներից մեկը նաև տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումն է»,- ասաց Խանդանյանը։
Comentarii