Search
Արմեն Չարչյանը դատապարտվեց 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման
- SMM Hub
- Feb 5, 2024
- 1 min read

Դատարանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանին պայմանական դատապարտեց 3 տարի 7 ամիս ժամկետով։ Նրա նկատմամբ նշանակված պատիժը, սակայն, պայմանականորեն չի կիրառվի։
Չարչյանի նկատմամբ կսահմանվի փորձաշրջան 3 տարի ժամկետով։
Հայտնի բժիշկ ու նախկին պատգամավոր Չարչյանը մեղադրվում է 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների վրա ճնշում գործադրելու համար։ Նա մի քանի ամիս կալանքի տակ էր, իսկ ավելի ուշ գրավի դիմաց ազատ արձակվեց։
Comments