Search
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Արցախի նախկին ղեկավարներին և մնացած գերիներին
- SMM Hub
- Feb 5, 2024
- 1 min read

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին և մնացած գերիներին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։
«Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ»,– ասել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։
Բաքվում պահվող հայ գերիներին այցելությունները տեղի են ունեցել հունվարի վերջին, փետրվարի սկզբին։
Comments