Խորհրդարանն առաջիկա քառօրյայում Մարդու իրավունքերի նոր պաշտպան կընտրի
Հունվարի 14-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Խորհրդի անդամները քննարկել և հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի և հունվարի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հունվարի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 25 հարց, այդ թվում նաև Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը։
Նշենք, որ ՄԻՊ պաշտոնում առաջադրվել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը։
Comments