Դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի․ օրակարգում սահմանային հարցերն են
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է՝ «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» ԱԺ հայտարարությունը:
Նախաձեռնողը «Հայաստան» խմբակցությունն է:
Comments