ՔՊ-ի փակ նիստն ավարտվել է. քննարկվել է նաև ՀՀ նախագահի թեկնածուի հարցը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստն ավարտվել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից։
Նա նշեց, որ քննարկման ժամանակ քննարկվել է նաեւ ՀՀ նախագահի թեկնածուի հարցը:
Պատգամավորն ասաց, որ պետք է սպասեն մեկ շաբաթ ժամկետը լրանա եւ հայտնի կլինի, թե ով է թեկնածուն։
Նշենք՝ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՔՊ-ն այս պաշտոնի համար առաջադրելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, անկուսակցական Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ՔՊ-ն պատրաստվում է առաջադրել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը:
Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն մինչեւ այսօր կեսգիշեր կարող է հետ վերցնել հրաժարականի դիմումը, եւ դա է պատճառը, որ իշխանությունները ձեռնպահ են մնում որեւէ կարծիք արտահայտելուց:
Comentários