top of page

ԱՀԿ-ն հայտնել է 2022-ին սպասվող գլոբալ քովիդ-համաձայնագրի մասին


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտադիր է 2022 թվականին սկսել կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի հարցով գլոբալ համաձայնագրի քննարկումը։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։ Խոսքը վերաբերում է ապագայում համավարակներին օպերատիվ արձագանքելուն։ Որպեսզի պանդեմիան ավարտվի, Գեբերեյսուսի խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի մինչ հաջորդ տարվա կեսերը պատվաստված լինի աշխարհի բնակչության 70 տոկոսը։

Նա նշել է, որ պետությունները չպետք է վախենան քննադատությունից՝ վիրուսի շտամների, թեստավորման և այլնի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու հետ կապված։

«Պանդեմիան ցույց տվեց, որ առողջության հետ կապված սպառնալիքը վտանգի է ենթարկում մեր կյանքի բոլոր ոլորտները»,-ընդգծել է նա և կոչ արել բոլոր երկրներին ամրապնդել առաջնային բժշկասանիտարական օգնության համակարգը։

Գեբրեյեսուսի կարծիքով՝ որոշ երկրներում պատվաստանյութի չափազանց մեծ պաշարի կուտակման պատճառով խախտվել է արդարության սկզբունքն, ու ստեղծվել են իդեալական պայմաններ Օմիկրոն շտամի հայտնվելու համար։



Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page