Կադրային քաղաքականության թշվառությունը
Նիկոլ Փաշինյանի իշխանության խայտառակ դրսևորումներից մեկը կադրային քաղաքականությունն է՝ առհասարակ զուրկ մերիտոկրատիայի բաղադրիչից:
Անցած տարեվերջին Միսակ Բալասանյանը հետ է կանչվել Իրաքում Հայաստանի դեսպանի պաշտոնից։Միսակ Բալասանյանը այդ պաշտոնին նշանակվել էր սեպտեմբերին։ Նա Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին է։Հայաստան դիվանագիտության պատմության մեջ նման կարճ պաշտոնավարում չենք հիշում:
Գործող իշխանությունը հասել է «աննախադեպ» հերթական «նշաձողին»՝ դիվանագիտական ծառայությունը դարձրել է ներքաղաքական կյանքի պատանդ:
Միսակ Բալասանյանը դեսպան նշանակվեց քաղաքական առևտրի արդյունքում. նրա հոր հովանավորությունը վայելող կուսակցությունը պետք է Գյումրիի քաղաքապետի պաշտոնը զիջեր ՔՊ-ին, ավելի ստույգ՝ Աննա Հակոբյանի ազգականին:
Այս առևտրի մեջ ինչ-որ բան չստացվեց, Փաշինյանն էլ որոշեց հետ կանչել դեսպանին՝ չունենալով դիվանագիտական նրբանկատություն, որ նման անտակտ որոշումը կարող է վիրավորել Իրաքի մեր գործընկերներին:
Կառավարության այսօրվա որոշմամբ, Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։
Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2018-ի հոկտեմբերի 21-ից զբաղեցնում էր Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը։ Թե ինչպիսի քաղաքապետ է եղել Խուդաթյանը, կարող են գնահատել նրա համաքաղաքացիները, բայց արձանագրենք, որ նրա հիմնական «արժանիքը» Փաշինյանի սանիկ լինելն է:
Վահրամ Բագրատյան
Comentarios