top of page

ԲՀԿ-ին իշխանության գալու համար պետք կլինի ՀՅԴ-ի աջակցությունը



Կոտայքի մարզի Աբովյան համայնքում թեեւ հաղթանակ է տարել ԲՀԿ-ն՝ Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, սակայն նա չի ստացել 50 տոկոսից ավելի, ինչը թույլ կտար ԲՀԿ-ին միանձնյա իշխանություն ձեւավորել:


ԿԸՀ-ի տվյալների համաձայն, բոլոր քվեասթերթիկների հաշվարկից հետո ԲՀԿ-ն ստացել է 10 403 ձայն կամ 46,1 տոկոս:


Երկրորդ տեղում ՔՊ-ն է, որն ստացել է 8261 ձայն կամ 37 տոկոս: Երրորդ տեղում «Հանրապետություն» կուսակցությունն է՝ 2696 ձայն կամ 12 տոկոս:


Եվ վերջապես 4-րդ տեղում ՀՅԴ-ն է, որն ստացել է 5,1 տոկոս (1158 ձայն):


Եթե ՀՅԴ-ն միավորվի ԲՀԿ-ի հետ, ապա Բաբայանի հաղթանակն ապահովված կլինի, քանի որ այդ երկու ուժերը միասին ստանում են 51,2 տոկոս:


Իսկ ՔՊ-ի ու «Հանրապետության» միավորումը բավարար չէ 50 տոկոսին հասնելու համար: Նրանք միասին ստացել են 49 տոկոս ձայն:

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page