Ալիևը պահանջել է վերականգնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության իրավունքները
Եթե ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, Եվրոպայի խորհրդում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի մասնակցության հարցը կվերանայվի։ Այս մասին այսօր հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության իրավունքները պետք է վերականգնվեն։ Եթե ադրբեջանական պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, Բաքուն կվերանայի Եվրոպայի խորհրդում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի մասնակցության հարցը»,- ասել է Ալիևը Բաքվում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ընդունելության ժամանակ:
Անցած շաբաթ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ և լքում Ստրասբուրգի նստաշրջանը՝ ի նշան երկրի նկատմամբ երկակի ստանդարտների դեմ բողոքի:
Opmerkingen