Search
Meta-ն հեռացրել է Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլլա Խամենեիի օգտահաշիվները Instagram-ից եւ Facebook-ից
- SMM Hub
- Feb 10, 2024
- 1 min read

Meta-ն Instagram-ից եւ Facebook-ից հեռացրել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի օգտահաշիվները՝ քննադատելով նրան ՀԱՄԱՍ-ին աջակցելու համար, տեղեկացրել է АР-ն։
Ընկերությունը չի տեղեկացրել նման քայլի կոնկրետ պատճառը, բայց հայտնել է, որ օգտահաշիվները հեռացվել են «վտանգավոր կազմակերպությունների եւ անձանց հանդեպ» իրենց «քաղաքականության բազմակի խախտումների» պատճառով։
Կալիֆոռնիական տեխնոլոգիական հսկան հայտնել է, որ թույլ չի տա այն օգտահաշիվներին, որոնք «բռնի առաքելություն են քարոզում կամ մասնակցում են բռնությանը, ներկա լինել» իրենց պլատֆորմներում։
Comments