Երևանում 400 թեքահարթակ է կառուցվելու, անորակ աշխատանք չենք ընդունելու. Տիգրան Ավինյան
Երևանում այս տարի 400 թեքահարթակ է կառուցվելու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Զեկուցվեց, որ կա թեքահարթակների կառուցման երեք տարբերակ՝ միակողմ, երկկողմ եւ եռակողմ մոտեցումներով: Նախատեսվում է տեղակայել շոշափելի դեղին գույնի համապատասխան տիպի սալիկներ՝ տեսողության խնդիրներ ունեցող հետիոտների համար, թեքահարթակները երեսպատվելու են բազալտե անհարթ սալիկներով:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Թեքահարթակների մասով, վերջապես, ունենք հստակ ստանդարտ։ Այս տարի պլանավորել ենք կառուցել 400 թեքահարթակ։ Այս ստանդարտին պետք է խստորեն հետևել, անորակ աշխատանք ընդունել չենք կարող։ Եթե որևէ վարչական շրջան թեքահարթակ է կառուցում, այն պետք է համապատասխանի ստանդարտներին»,- ասաց Ավինյանը՝ ընդգծելով, որ իրեքն պետք է ուշադիր լինեն, որ շինարարները հետևեն ստանդարտներին։
Comments