top of page

Անհայտ անձը Փարիզի կայարանում դանակով հարձակվել է անցորդների վրա. վիրավորվել է երեք մարդ

Փարիզի խոշոր Գար դը Լիոն կայարանում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա՝ վիրավորելով երեք մարդու, տեղեկացրել է АР-ն։

Փարիզի ոստիկանությունը տեղեկացրել է, որ աշխատակիցներն արագ բռնել են հարձակվողվին տեղի ժամանակով ժամը 08.00-ին մոտ։ Տուժածներից մեկը ծանր վիճակում է, երկուսը ավելի թեթեւ վերքեր են ստացել։

Ոստիկանությունն այլ մանրամասներ չի ներկայացրել։

Վերջին նման հարձակումը տեղի էր ունեցել Էյֆելյան աշտարակի մոտ դեկտեմբերին. մահացել էր մի գերմանացի զբոսաշրջիկ, երկու մարդ վիրավորվել էր։

Comments


1/483

LATEST NEWS​​

bottom of page