Search
ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը Բաքվում է, մոտ ապագայում կայցելի նաև Երևան. Զախարովա
- SMM Hub
- Feb 14, 2024
- 1 min read

ՌԴ Արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն այժմ գտնվում է Բաքվում և ծրագրել է շփումներ անցկացնել ադրբեջանցի գործընկերների հետ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի թեմայով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ելնում ենք նրանից, որ նա կշարունակի իր շրջագայությունը տարածաշրջանով և մոտ ապագայում կկարողանա այցելել Երևան և բարեկամաբար, գործընկերային ձևով քննարկել բոլոր մանրամասները, որ այդ շփումները Հայաստանի համար օգուտ ունենան», - ասել է նա
Comments