top of page

Արևմտականների երբեմնի լավատեսությունից հետք չի մնացել․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովի մռայլ մթնոլորտը ցույց տվեց, որ Ուկրաինայի հարցում Արևմուտքի լավատեսությունից հետք չի մնացել: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին դիվանագիտական գերատեսչության կայքում տեղադրված նրա մեկնաբանության մեջ։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։


«Փետրվարի 16-18-ը կայացել է անվտանգության հարցերով մյունխենյան 60-րդ խորհրդաժողովը, որը հանգել Է Ուկրաինայում իրավիճակի քննարկմանը եւ Ուկրաինայի Զինված ուժերի ձախողումից խուսափելու մասին քննարկումներին», - հայտարարել է նա:


Նրա խոսքով՝ Մոսկվայում «ուշադրություն են դարձրել հանդիպման մռայլ մթնոլորտին»։


«Արևմտականների երբեմնի լավատեսությունից հետք չի մնացել»,- նշել է նա։

Comments


1/472

LATEST NEWS​​

bottom of page