top of page

Թրամփի Ռուսաստանի մասին հայտարարությունը վրդովեցրել է Սպիտակ տանը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «կխրախուսի» Ռուսաստանին հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա, եթե նրանք հրաժարվեն կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները, և վրդովեցրել է Սպիտակ տանը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ,  այս մասին գրում է The Guardian-ը։


Նա հիշել է, որ շաբաթ օրը Հարավային Կարոլինայում նախընտրական հանրահավաքի ժամանակ «մեծ երկրի նախագահներից մեկը վեր կացավ ու ասաց. «Դե, պարոն, եթե մենք չվճարենք, և Ռուսաստանը հարձակվի մեզ վրա, դուք մեզ կպաշտպանե՞ք», - «Ես ասացի. «Դուք չեք վճարել` պարտքերի մեջ եք»»:


Նա հավելել է, որ այս իրավիճակում չի օգնի.


«Ոչ, ես ձեզ չեմ պաշտպանի: Ավելին, ես կխրախուսեի նրանց անել այն, ինչ ուզում են: Դուք պետք է վճարեք: Դուք պետք է վճարեք ձեր հաշիվները», - եզրափակել է Դոնալդ Թրամփը:


Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսը դատապարտել է նրա խոսքերը՝ հավելելով, որ նման խոսքերը վտանգում են Միացյալ Նահանգների անվտանգությունը, կայունությունը և պետության տնտեսությունը։

Comments


1/472

LATEST NEWS​​

bottom of page