top of page

«Ռուսաստանը 1991 թվականի սահմաններին վերադարձնելու փորձերը կհանգեցնեն միայն մեկ բանի». Մեդվեդև

Ռուսաստանին 1991 թվականի սահմաններին վերադարձնելու փորձերը կհանգեցնեն Արևմուտքի հետ գլոբալ պատերազմի և հարձակումների Բեռլինի, Լոնդոնի, Վաշինգտոնի և այլ թիրախների վրա։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ 


Նա նշել է, որ «միջուկային տերությունները երբեք ոչ մեկին չեն պարտվել» պատերազմներում, «որում նրանք պաշտպանում են իրենց Հայրենիքը, իրենց հողն ու ժողովրդին, իրենց արժեքները»։


«Ռուսաստանը 1991 թվականի սահմաններին վերադարձնելու փորձերը կհանգեցնեն միայն մեկ բանի. արևմտյան երկրների հետ համաշխարհային պատերազմի՝ օգտագործելով մեր պետության ողջ ռազմավարական զինանոցը՝ Կիևում, Բեռլինում, Լոնդոնում, Վաշինգտոնում: Մյուս բոլոր գեղեցիկ պատմական վայրերին, որոնք վաղուց ընդգրկված են մեր միջուկային եռյակի թռիչքային թիրախներում»,- ընդգծել է Մեդվեդևը


«Ուրեմն ավելի լավ է թույլ տանք, որ նրանք ամեն ինչ վերադարձնեն, քանի դեռ ուշ չէ: Կամ մենք ինքներս կվերադարձնենք այն թշնամուն առավելագույն կորուստներ հասցնելով: Ավդեևկայի պես: Մեր մարտիկները հերոսներ են» - գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Comentários


1/472

LATEST NEWS​​

bottom of page