Արարատ Միրզոյանը Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղարի հետ է հանդիպել
Նիդերլանդներ աշխատանքային այցի ընթացքում փետրվարի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արբիտրաժի մշտական դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արբիտրաժի մշտական դատարանի գործունեությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել միջազգային դատական կառույցների, այդ թվում՝ ԱՄԴ հետ ՀՀ փոխգործակցության հնարավորությունների շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին:
Comments