top of page

Որ հիվանդանոց, դպրոց ենք կառուցում, էդ հեչ, բայց Վարդենիսի անձնագրայինը փակվում է, դրանով կյանքն ավարտվեց. Փաշինյան

Ի՞նչ կապ ունի Վարդենիսի անձնագրային բաժնում 4 աշխատող կա, թե՝ ոչ. մարդկանց ասեք թող գնան գումար վերցնեն, տուն սարքեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին։

Փաշինյանը նաև անդրադարձավ օրեր առաջ Վարդենիսի բնակիչների բողոքի ակցիային, որով բողոքում էին անձնագրային բաժինը Վարդենիսից հանելու դեմ:

«Լավ հիշեցի, ասում են՝ անձնագրային բաժինը կամ կադաստրի բաժինը լուծարվում է, բնակավայրերը տալու են։ Որ այդտեղ առողջապահական կենտրոն ենք կառուցում, էդ հեչ, որ այդտեղ դպրոց ենք կառուցում, էդ հեչ, մանկապարտեզ ենք կառուցում՝ էդ հեչ, որ էդտեղ ջրագիծ ենք կառուցում՝ էդ հեչ, ճանապարհ ենք կառուցում՝ էդ հեչ։ Ես չգիտեի, որ մեր կյանքի իմաստը կադաստրի բաժինն է ու անձնագրայինի բաժինն է։ Բա որ այդպես լավ է, եկեք ամեն գյուղում 6 հատ բացենք և ասենք՝ այս ինչ երջանիկ երկիր ենք, ամեն թաղում ունենք 6 հատ կադաստրի բաժին, 12 հատ՝ անձնագրային։ Ամենուր նաև ԺԵԿ-եր բացենք ու ասենք՝ կառավարությունն իր անելիքը ավարտեց: Ո՞նց կարելի է տենց բան անել»,- ասաց Փաշինյանը։

Նա կրկին հիշեցրեց, որ միլիարդներ են ծախսում դպրոցներ, փողոցներ, ջրագծեր, մանկապարտեզներ կառուցելու համար, մայց մարդիկ ասում են՝ Կադաստրի բաժինը փակվեց: «Փակվեց, որովհետեւ ուզում ենք համակարգչով լինի այդ ամենը, մարդիկ չգնան օրերով հերթ կանգնեն, տասնյակ կմ ճանապարհ կտրեն»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ օրեր առաջ վարդենիսցիները բողոքի ակցիա էին արել, փակել ճանապարհը, քանի որ անձնագրային բաժինը տեղափոխվում է Մարտունի քաղաք։

Նշենք, որ կառավարությունը որոշեց այս ծրագրի ժամկետը երկարաձգել մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Այն ենթադրում է, որ եթե անձը սահմանամերձ գյուղում ցանկանում է տուն կռուցել եւ հիփոթեքային վարկ է վերցնում, ապա կառավարությունը 16 մլն դրամի վարկի չափով վճարում է եւ մայր գումարը, եւ տոկոսները:

Comentários


1/472

LATEST NEWS​​

bottom of page