top of page

Երեւանի ավագանիում Հայկ Մարությանի փոխարեն մանդատ կստանա Արամ Մանուկյանը

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության հաջորդ մանդատը անցնելու է Արամ Մանուկյանին։ Այս մասին հայտնեց խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը:

Նշենք, որ Արամ Մանուկյանը անհատ ձեռներեց է:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ավագանին իր արտահերթ նիստում զրկեց Հայկ Մարությանին Երեւանի ավագանու անդամի մանդատից: Մանդատից զրկվեցին նաեւ «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը եւ Նարինե Հայրապետյանը:

«Մայր Հայաստանից» Գևորգ Ստեփանյանին եւ Զարուհի Փոստանջյանին մանդատից զրկելու հարցը դեռ քննարկվում է:

Comments


1/472

LATEST NEWS​​

bottom of page