top of page

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը` Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցի մասին

Մենք հաստատակամորեն նվիրված ենք վիզաների ազատականացման հարցին հետամուտ լինելու եւ հասկանում ենք, որ գերակա եւ հրատապ խնդիր է վիզաների ազատականացումը Հայաստանի համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, փոխանցում է News.am-ը:


«Նոր գործընկերության օրակարգի շուրջ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելը մեկնարկեցին նոր նախաձեռնություն այդ օրակարգը առաջ մղելու համար: Այս ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է, մենք պետք է երաշխավորենք, որ ԵՄ բոլոր անդամ երկրները համակարծիք են այս խնդրի վերաբերյալ: Մեր ջանքերը շարունակվելու են այդ ուղղությամբ»,-ասաց նա:

Comments


1/472

LATEST NEWS​​

bottom of page