top of page

Հակված ենք նրան, որ վերացնենք սահմանափակումները. այսինքն ուղեւորությունների քանակը լինի անսահմանափակ. Գրիգորյան

Նախագիծը ենթադրում է մի քանի տոմսային փաթեթներ՝ ամսական, եռամսյակային, տարեկան, 70 րոպեի տոմս, որը ենթադրում է երկու տեղփոխ, մեկօրյա տոմս, մեկ շաբաթվա տոմս, նաեւ մինիմալ 10 փաթեթով լիցքավորվող տոմս: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ներկայացնելով Երեւանում տրանսպորտի թանկացման վերաբերյալ նախագիծը:

«Այսօր ամենաակտիվ քննարկման առարկ է սահմանափակումների հարցը: Ասեմ, որ այս պահին ես կրծում եմ, որ պետք է հակվենք այն տարբերակին, որ վերացնենք սահմանափակումները տոմսային համակարգերից, այսինքն ուղեւորությունների քանակը լինի անսահմանափակ»,-ասաց նա:

Comments


1/476

LATEST NEWS​​

bottom of page