Թուրք նախարար. Աշխատանքներ են տարվում Հայաստանով անցնող երթուղու վրա, սակայն կա նաև տարբերակ Իրանի տարածքով
Աշխատանքներ են տարվում Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջևան երթուղի բացելու ուղղությամբ, սակայն կա նաև այլընտրանքային տարբերակ Իրանի տարածքով։ Այս մասին Hurriyet թերթին ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
«Հայաստանով անցնող երթուղու երկարությամբ աշխատանքներ են տարվում։ Նրա երկարությունը 43 կիլոմետր է։ Բայց եթե հայկական կողմում խնդիրներ կան, ապա Ադրբեջանը կապեր ունի նաև Իրանի հետ՝ Իրանի տարածքով միջանցքն անցնելու հնարավորության հետ կապված»,- նշել է Ուրալօղլուն։
Նրա խոսքով, այժմ դիտարկվում է երկու տարբերակն էլ։ Հարցին, թե ինչ փուլում է շինարարությունը, թուրք պաշտոնյան ասել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է շինարարական աշխատանքները իր տարածքում։ Մրցույթ է հայտարարվել նաեւ Թուրքիայից Նախիջեւան ճանապարհի կառուցման համար։
Kommentare