Search
Դա ակնհայտ փաստ է․ Պուտին
- SMM Hub
- Feb 2, 2024
- 1 min read

Ռուսական նորագույն սպառազինությունը գերազանցում Է Հյուսիսատլանտյան դաշինքի զինանոցին։ Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ամեն ինչ հաղթանակի համար» Համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։
Պետության ղեկավարը հստակեցրել է, որ եթե համեմատենք ժամանակակից ՆԱՏՕ-ի սպառազինությունը եւ խորհրդային ժամանակաշրջանի վերջին շրջանի ռազմական տեխնիկան, ապա «ինչ-որ առումով այն զիջում է», թեեւ ոչ միշտ:
«Իսկ եթե վերցնենք մեր նորագույն սպառազինությունը, ապա դրանք ակնհայտորեն գերազանցում են բոլորին։ Դա ակնհայտ փաստ է»,- նշել Է նախագահը:
Նա հավելել է, որ նկատի ունի և հրթիռային տեխնիկան, և զրահատեխնիկան, և բոլոր տեսակի մարտական մեքենաներն ու կայանքները, որոնք կիրառվում են մարտի դաշտում։
Comments