top of page

«Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը ոչ մի արդյունք չի տա». Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին՝ դատապարտելով դրանք։


«Խստորեն դատապարտում ենք փետրվարի 21-ին Փարիզում Հայաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Ադրբեջանի դեմ հնչեցրած անհիմն պնդումները»,-ասվում է հայտարարության մեջ: 


Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է. «Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելու և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելու Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը ոչ մի արդյունք չի տա»: 

Comments


1/472

LATEST NEWS​​

bottom of page