Թուրքիայի ԿԲ ղեկավարը հրաժարական է տվել՝ իր ու իր ընտանիքի նկատմամբ ծաղրի ու ճնշումների պատճառով
Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Հաֆիզե Գայե Էրջանը Էրդողանին խնդրել է ազատել իրեն զբաղեցրած պաշտոնից՝ իր և իր ընտանիքի վրա ճնշումների պատճառով, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
«Վերջին օրերին իմ և իմ ընտանիքի հասցեին միտումնավոր և իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններ են տարածվել, որոնք քայքայում են վստահությունը մեր բանկի նկատմամբ։ Ինձ և մեր բանկին մեղադրող անհիմն լուրերն անընդունելի են: Ես կօգտագործեմ իմ օրինական իրավունքները հանցագործների դեմ»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Նա նախկինում հայտնվել էր սոցիալական ցանցերում քննադատության և ծաղրի թիրախում այն բանից հետո, երբ բողոքում էր Ստամբուլում անշարժ գույքի վարձակալության բարձր գներից։
Comments