Search
Միացյալ Նահանգները չի միջամտի Զալուժնիին պաշտոնանկ անելու հնարավոր որոշմանը. Սալիվան
- SMM Hub
- Feb 4, 2024
- 1 min read

Միացյալ Նահանգները չի միջամտի Ուկրաինայի իշխանությունների՝ Ուկրաինայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին պաշտոնանկ անելու հնարավոր որոշմանը։ Այս մասին CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։
«Մենք հստակ ասել ենք, որ չենք պատրաստվում միջամտել կոնկրետ այս որոշմանը։ Մենք այդ մասին ուղղակիորեն հայտնել ենք ուկրաինական կողմին»,- ասել է Սալիվանը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը կադրային որոշումները համարում է բացառապես ուկրաինական իշխանությունների գործը։
«Ուստի մենք չենք միջամտում այս կադրային որոշումներին։ Դա Ուկրաինայի և այդ երկրի նախագահի ինքնիշխան իրավունքն է»,- ասել է նա:
Comments