Կառաջարկենք պատժամիջոցների ռեժիմը կոչել Նավալնիի անունով․ Բորել
Եվրամիության պատժամիջոցների մեխանիզմը, որը թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների խախտումների համար, կարող է անվանվել ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի անունով: Այս մասին ԵՄ երկրների արտգործնախարարների նիստից առաջ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք կառաջարկենք մարդու իրավունքների խախտման պատժամիջոցների ռեժիմը վերանվանել Նավալնիի անվան ռեժիմի», - ասել է նա:
Այսօր Եվրոպական արտաքին գործերի խորհրդի նիստին ներկա կլինի ռուսաստանցի քաղաքական գործչի կինը՝ Յուլիա Նավալնայան: Ավելի վաղ նա ամուսնու մահվան պատասխանատվությունը դրել էր Վլադիմիր Պուտինի վրա։
Comments