Պաղեստինցիներն ուզում են համաձայնեցնել տեխնոկրատների կառավարության ստեղծումը ՌԴ-ում կայանալիք հանդիպման ժամանակ
Պաղեստինյան խմբակցությունները, որոնք կհանդիպեն փետրվարի վերջին Մոսկվայում, մտադիր են ընդհանուր համաձայնության գալ տեխնոկրատների միասնական պաղեստինյան կառավարության ձեւավորման շուրջ։ Այս մասին ТАСС-ի թղթակցին ասել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության՝ ՖԱԹՀ շարժման հիմնական խմբակցություններից մեկի ղեկավար թևի անդամ Այման Ռաքաբը։
«Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ մենք հուսով ենք, որ համաձայնություն ձեռք կբերվի տեխնոկրատների միասնական պաղեստինյան կառավարության ձևավորման վերաբերյալ», - ասել է Ռաքաբը: Նրա խոսքով՝ նման կառավարությունը չպետք է ունենա քաղաքական նպատակներ: Նա վստահություն է հայտնել, որ միջպաղեստինյան հանդիպման ժամանակ այս հարցում տարաձայնությունները կհաղթահարվեն։
Comments