top of page

Խամենեին քննադատել է իսլամական երկրների ղեկավարներին Իսրայելի հետ հարաբերությունները խզել չկարողանալու համար

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին քննադատել է մահմեդական պետությունների ղեկավարներին Իսրայելի հետ հարաբերությունները չխզելու և վերջինին աջակցելու համար։ Այս մասին նա հայտարարել է Ղուրանի ընթերցանության միջազգային մրցույթի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

«Արդյո՞ք մահմեդական երկրների պետությունների ղեկավարները և պաշտոնյաները հետևում են Ղուրանի պատվիրաններին, որտեղ ասվում է. «Մի՛ ընկերացեք Ալլահի թշնամիների և մահմեդականների թշնամիների հետ»: Ինչո՞ւ մահմեդական երկրների ղեկավարները քայլեր չեն ձեռնարկում մարդասպան Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները բացահայտ խզելու և օգնությունը դադարեցնելու ուղղությամբ»,- տարակուսանք է հայտնել Խամենեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Խամենեին նշել է, որ Գազայի ժողովուրդը ճնշված է նրանց կողմից, ովքեր չունեն մարդասիրության զգացում, հետևաբար, ամենամեծ պարտքը Գազայի ճնշված ժողովրդին աջակցելն է։

תגובות


1/472

LATEST NEWS​​

bottom of page