Search
Բոլիվիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը խաղի ժամանակ գնդակահարվել է
- SMM Hub
- Feb 2, 2024
- 1 min read

Մեքսիկայում Բոլիվիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ժաուրեգին սիրողական ընկերական խաղի ժամանակ խաղադաշտում գնդակահարվել է։ Այս մասին հայտնում է AS-ը։
Յաուրեգին խաղացել է «Ատլետիկո Սան Լուիս Ռեյում»: Կուաուտլայում կայացած հանդիպման ժամանակ 38-ամյա խաղացողը քայլել է եզրագիծ՝ ջուր խմելու համար: Այդ պահին նրա կողքին է հայտնվել անհայտ անձը, որը վեց անգամ կրակել է խաղացողի վրա ու մոտոցիկլետով փախել հանցագործության վայրից։ Դեպքի վայր են կանչվել շտապօգնության ծառայությունները, սակայն նրանց չի հաջողվել փրկել Յաուրեգիի կյանքը։
Բոլիվիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 13 հանդիպում, իսկ պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտել 2012 թվականին։
Comments