top of page

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փլուզվում է

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն փլուզվում է։

«Տեսեք, մեր երկիրը քանդվում է. Մենք նման ենք երրորդ աշխարհին, հարկ է, որ նրանք  ուշադրություն դարձնեն մեր օդանավակայաններին։ Նայեք մեր օդանավակայաններին։ Ես նկատի ունեմ, թե որքան վատն են», - ասել է նա փետրվարի 17-ին Միչիգանում իր կողմնակիցների առաջ ելույթ ունենալիս:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն շեղվել է ճանապարհից և կորցրել իր ուժն ու վստահությունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականության պատճառով։

«Հիմա մենք ազգ ենք, որն անկում է ապրում։ Շատ տխուր է։ Մենք անկում ապրող ազգ ենք։ Մենք, որպես ազգ, ձախողվում ենք։ Մենք ազգ ենք, որը կորցրել է վստահությունը, կամքի ուժն ու հզորությունը։ Մենք ազգ ենք, որը շեվել է ճանապարհից»,- ասել է նա:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ամերիկյան ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը վերահսկվում է ֆաշիստների կողմից։

«Ջո Բայդենը և նրան վերահսկող ֆաշիստները սպառնալիք են ժողովրդավարության համար»,- ասել է նա իր ելույթում։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն դարձել է երրորդ աշխարհի երկիր հարավային սահմանին տիրող իրավիճակի և անօրինական միգրանտների մեծ թվի պատճառով։ «Նա (Բայդենը) կոռումպացված մարդ է, նա սարսափելի նախագահ է»,- եզրափակել է ամերիկացի նախկին առաջնորդը։

Komentar


1/472

LATEST NEWS​​

bottom of page