top of page

ՔՊ-ն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու կառաջադրի


ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ էր գումարել՝ կրկին հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցով։ Նշվում է, որ «Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել: Րոպեներ անց նիստը ավարտվեց։


Նախորդ նիստին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե հնգօրյա ժամկետում ընդդիմադիր խմբակցությունները հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չառաջադրեն, դա կանի իշխանությունը։


«Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի՝ տվյալ իրավասությունը անցնում է ամենամեծ գործակիցը ունեցող քաղաքական ուժին, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։


Իշխող խմբակցությունը իրավասու է արդեն ինքը թեկնածու առաջադրել։ «Քաղաքացիական պայմանագիրը» թեկնածու չի առաջադրել, դա խոսում է այն մասին, որ մեր խմբակցությունը ցանկություն չունի ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը անմիջապես վերցնել։

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page