Search
«Համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է այս ընտանիքների կողքին». Տիգրան Ավինյան
- SMM Hub
- Feb 5, 2024
- 1 min read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Նոր Արեշում այսօր տեղի ունեցած պայթյունին՝ ֆեյսբուքի իր էջում գրելով.
«Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգակական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել: Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:
Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհվածների հարազատներին և միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։ Վստահեցնում եմ, որ համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է այս ընտանիքների կողքին»:
Comentarios