top of page

Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան․ փաստաբան


ԶՈՒ շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆբ-ի իր էջում գրառում է արել․

«Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով։

 

Չնայած գեներալի անցած ուղուն, վաստակին, մարտական գործուղությունների արդյունքում ստացված հաշմանդամությանը և մի շարք այլ հանգամանքների, այնուամենայնիվ քննիչի կողմից դատարան է ներկայացվել Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։

 

Միջնորդությունը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր՝ Գագիկ Պողոսյանին (Կենտրոն նստավայր)։

 

Միջնորդության քննության ժամը հստակեցվելուց հետո լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է նա։

 

Comentarios


1/472

LATEST NEWS​​

bottom of page