top of page

Մոսկվան և Բաքուն պայմանավորվել են Ղարաբաղում խաղաղապահների շուրջ բանակցությունների ժամկետների շուրջ

Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնեցնում են Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները։ Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։


ՌԴ դեսպանը նաև նշել է, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունների ժամանակ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կկարողանան քվեարկել մեկ ստացիոնար և երկու շարժական տեղամասերում:


«Ռուսաստանում նախագահական ընտրությունների ժամանակ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կկարողանան քվեարկել մեկ ստացիոնար և երկու շարժական տեղամասերում»,– ասել է Միխայիլ Եվդոկիմովը:


Ըստ նրա՝ դրանցից մեկը գտնվում է «Ղարաբաղի մարզի Խանքենդիում» (Ստեփանակերտում): Դեսպանը դա բացատրել է նրանով, որ Ստեփանակերտում տեղակայված է ռուսական կոնտինգենտը:

Comments


1/472

LATEST NEWS​​

bottom of page