Search
ԱՀԿ-ն հաստատել է կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ Novavax ընկերության Nuvaxovid հակակորոնավիրուսային պատվաստանյութն ավելացվել է արտակարգ իրավիճակների դեղերի ցանկում։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՀԿ-ի հայտարարությանը։
«Եվրոպական դեղամիջոցների գործակալության պատվաստանյութի գնահատումից և հաստատվելուց հետո Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Nuvaxovid-ը ներառել է Արտակարգ իրավիճակների դեղերի գրանցամատյանում», - ասվում է հայտարարությունում:
Comments