top of page

Արագածի դպրոցի ցնցուղի ծորակ խառնիչն արժե մոտ 72,000 դրամ՝ ըստ գնման պայմանագրի

Արմավիրի մարզի Արագած բնակավայրի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց մարզադահլիճի ցնցուղի ծորակ խառնիչը, ըստ գնման պայմանագրի, արժեցել է մոտ 72,000 դրամ։

Այս մասին FirstNews.am-ը տեղեկանում է armeps.am կայքից:

Նշենք, որ մատակարարը «ՀԱԷԿ շինարարություն» ՓԲԸ-ն է, պայմանագիրը կնքվել է 2022 թվականի ապրիլի 6-ին։

Պայմանագրի՝ «Աշխատանքի գինն ու վարձատրությունը» բաժնում նշված է, որ պայմանագրի գինը կազմում է 1 միլիարդ 350 միլիոն 750 հազար դրամ, որը ներառում է Արմավիրի մարզի 5 դպրոց։ Նշենք, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր հենց այս դպրոցներ՝ ստուգելու հիմանորոգման աշխատանքները որակը:

Արագած համայնքի դպրոցում Փաշինյանը քանդեց ցնցուղը և տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ պարզելու համար, թե ինչ արժե ցնցուղը, և ինչ գումար է նախատեսված ըստ պայմանագրի:

Commentaires


1/473

LATEST NEWS​​

bottom of page