top of page

«Հրապարակ». Հայտնի է՝ որ հանձնաժողովում կընդգրկվի Լեւոն Քոչարյանը


«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերից պատգամավորի մանդատ ստացած Լեւոն Քոչարյանը կընդգրկվի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Մինչ այժմ նա որեւէ հանձնաժողովում ընդգրկված չէր, չնայած օրենքը պահանջում է, որ բոլոր պատգամավորներն անդամակցեն որեւէ մշտական հանձնաժողովի։ Բանն այն է, որ Լ․ Քոչարյանը փոխարինում է Արմեն Չարչյանին, ով առողջապահության հանձնաժողովի անդամ էր: Բնական է, որ այդ հանձնաժողովը նրան հարմար չէր:

Մենք տեղեկացանք, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ընդգրկված Ասպրամ Կրպեյանն է իր տեղը զիջել Լեւոնին` տեղափոխվելով առողջապահության հանձնաժողով։


Հիշեցնենք․ այս հանձնաժողովում «Հայաստան» դաշինքից ընդգրկված են նաեւ Արմեն Ռուստամյանը եւ Քրիստինե Վարդանյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Comments


1/482

LATEST NEWS​​

bottom of page