top of page

ԼՀԿ-ն հետաձգում է Վանաձորի ավագանու նիստը՝ կատարելով ՔՊ-ի պատվերը



Վանաձորում այսօր՝ դեկտեմբերի 24-ին, իրավունքի ուժով հրավիրվել է ավագանու անդրանիկ նիստ և պետք է որոշվի, թե ով է դառնալու խոշորացված համայնքի ղեկավարը։


Սակայն, ինչպես հայտնում է MediaHub.am-ի թղթակիցը, նիստն այսօր չի կայանա․ պատճառը «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելն է։


Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքը ԼՀԿ-ն բողոքարկել էր, սակայն Վարչական դատարանը մերժել էր միջնորդությունը՝ ընտրության արդյունքների վերահաշվարկի հետ կապված։


Դրանից հետո կուսակցությունը կանգ չի առել և դիմել է Վերաքննիչ դատարան, ինչի արդյունքում՝ ավագանու նիստը հետաձգվում է։


«Հայրենիք» կուսակցության՝ Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Վահե Դոխոյանի խոսքով՝ Վարչական դատարանի որոշումը բեկանման ենթակա չէ։


«Հիմա պետք է Վերաքննիչ դատարանը գրությամբ պատասխանի, որ Վարչական դատարանի որոշումը բեկանման ենթակա չէ։ Ուստի արհեստական ձևով հետաձգում են նիստը»,- նշեց Վահե Դոխոյանը։


Ըստ Վահե Դոխոյանի՝ այս ամենը ցույց է տալիս, որ ԼՀԿ-ն կատարում է ՔՊ-ի քաղաքական պատվերը։

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page