«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է». Փաշինյան
Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը պետականության պատմություն է՝ պետականություն չունենալու դրվագներով»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իրենք ուզում են պատմության՝ պետականության չունենալու դրվագները փոխարինել պետականություն ունենալու դրվագների դոմինանտությամբ։
Նա նշել է, որ այս պետությունը ոչ մեկը «չի տանելու, որովհետև այս պետությունն ունի տեր՝ ժողովուրդը»։
Ըստ նրա՝ եթե անգամ պատմությունն առնչվի Ուկրաինայի կամ Լեհաստանի հայ համայնքին, առանցքում պետք է դնել Հայաստանն ու Հայաստանի տեսանկյունից պետք է նայել։
Նա նաև հարց է տվել, թե որն է հայրենասիրության մոդելը՝ հայրենի՞քն են սիրում պետության մեջ, թե՞ հայրենիքը սիրում են որպես աբստրակտ երևույթ։
Comentarios